пятница, 23 августа 2013 г.

Կտանք, բա չենք տա



Արեգ Գևորգյան
Քանի որ իմ ընկերները լավ էլ պատմեցին Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ցերեկների մասին, ես էլ կպատմեմ մեր մի գիշերվա մասին:
Երբ մենք արդեն տնավորվել էինք, հայ չտեսած ամերիկացի դասատուներն եկան և հարցրեցին.

-Դուք շոկոլադ և ուտելիք ունե ՞ ք: Եթե ունեք, տվեք մեզ, որ սառնարանում դնենք:

Մենք «կտանք, բա չենք տա» դեմք ընդունեցինք:  Նրանք գնացին: Գիշերը կիսվեց թե չէ,  Արմանը կամացուկ բացեց իր շոկոլադով լի ճամպրուկն, ու մենք սկսեցինք շոկոլադն ուտել հետախույզի զգուշությամբ: Արմանը Վարդանին մահճակալի երկրորդ հարկից շոկոլադ հյուրասիրեց, բայց  թարսի պես շոկոլադը ընկավ Վարդանի գլխին: Մենք սկսեցինք ծիծաղել , մեր ձայնից հսկիչը մեկ էլ պուկ հայտնվեց սենյակում, քիչ հետո էլ պուկ հայտնվեց մեր ընկեր Արտակն ու տեսնելով անկյունում կանգնած կիսամերկ տղաներին, ջղայնանալու փոխարեն սկսեց ծիծաղել: 

Комментариев нет:

Отправить комментарий