среда, 9 октября 2013 г.

Փողի ծագումը և էությունը

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է։ Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում, ընդունվում։ Փողի էությունը նրանում է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողը էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի։ Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները։ Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ։ Դեռևս տնտեսագիտության առաջին դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները , երկրի հարստությունը գնահատել են ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա։ Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ «ի տարբերություն մյուս ապրանքների» դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է։ Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները։ Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել։ Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը։ Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական, ելակետային ձևը։ Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով։

Հիմնախնդիր

Հիմնախնդիրն այն է, որ ինչ որ խնդիր դառնում է հիմնական: Բառը հենց այդպես էլ բացատրվում է հիմնական խնդիր: հիմնախնդիրները շատ-շատ են, օրինակ` ջրի հիմնախնդիր, աղբի, մեքենաների աղտոտման և այլն: Հիմնախնդիրները լինում են մեծ կամ փոքր մասշտաբներով, օրինակ` կարող է լինել գյուղի հիմնախնդիր, երկրի նույնիսկ մոլորակի: