понедельник, 10 декабря 2012 г.

Պաբլո Պիկասոյի 7 խորհուրդները. ինչպես կյանքը դարձնել ավելի գրավիչ



1. Անելու համար հարկավոր է հավատալ:
Կարող է նա, ով համարում է, որ կարող է: Եվ չի կարող նա, ով համարում է, որ չի կարող: Սա անխախտ, անվիճելի օրենք է:
2. Ընդլայնե՛ք ձեր սահմանները:
Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ դա:

3. Ոգեշնչման կամ հարմար պահի մի՛ սպասեք:

Ոգեշնչումը գոյություն ունի, բայց այն պետք է գա աշխատանքի ժամանակ:

4. Գործե՛ք:

Վաղվան հետաձգե՛ք միայն այն, ինչը չեք ցանկանում ավարտել մինչև ձեր մեռնելը:

5. Ճի՛շտ հարցեր տվեք:

Ուրիշները տեսան այն, ինչ կար, և վիճեցին, թե՝ ինչու: Ես տեսա այն, ինչը կարող էր լինել, և հարցրի՝ իսկ ինչո՞ւ ոչ:

среда, 5 декабря 2012 г.

Նահապետ Քուչակ



XVդ. վերջ/XVIդ. սկիզբ – 1592

Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ, ծնվել է XV դ. վերջի կամ XVI դ. սկիզին, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում): Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից էր: Նրա մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով...