четверг, 21 марта 2013 г.

Ծաղկազարդ



Տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր: Հագուստներ փռելը հին աշխարհում խորհրդանշել է մեղքերից քավություն ստանալը, իսկ ծառի ճյուղերը` փառքը, հաղթանակը (հիշենք դափնեպսակը հին Հունաստանում):