пятница, 22 ноября 2013 г.



Սիրելի սովորողներ, մեր կրթահամալիրում անցյալ տարի Սեբաստացու օրերի, կրթահամալիրի տոնի ժամանակ տիար Բլեյանը հայտարարեց, որ.
Կրթահամալիրի 7 հոմանիշները
1.     Միաբանություն - Համամիտ եմ, որովհետև դպրոցը կարծես թե նմանվում է Մխիթարյան միաբանությանը  
2.     Կրթական պարտեզ - Համարումեմ կրթական պարտեզ, որովհետև մենք խնամում ենք մեր պարտեզը
3.     Արվեստանոց-արհեստանոց - Համամիտ եմ, որովհետև գեղարվեստի դպրոցը ամբողջությամբ թաթախված է արվեստի մեջ:

понедельник, 11 ноября 2013 г.

Այսօրվա մեր դասրանային թարգմանությունը


Երեսուն տարի երեսուն վայրկյանի համար

Մի անգամ շուկայում Պիկասսոյին մոտենում է մի կին և նրան մեկնում թղթի կտոր.
_Պարոն Պիկասսո,_ հուզված ասում է կինը,_ես Ձեր մեծ երկրպագուն եմ: Չէի՞ք կարող ինձ համար որևէ բան նկարել:
Նկարիչը ուրախությամբ համաձայնում է և անմիջապես թղթի կտորի վրա դրոշմում իր արվեստի ստեղծագործությունը: Ապա ժպիտով այն վերադարձնում է կնոջն ու ասում.
_Սա արժե միլիոն դոլար:
_Բայց, պարո´ն Պիկասսո, դուք կորցրիք ընդամենը երեսուն վայրկյան՝ ստեղծելով արվեստի այս գլուխգործոցըը:
_Բարի´ կին,_ ժպտալով պատասխանում է նկարիչը,_ես կորցրել եմ երեսուն տարի, որպեսզի այս գլուխգործոցը նկարեմ երեսուն վայրկյանում:


Ինչպես Պիկասոն ստեղծեց կուբիզմը

Ավենյու փողոցի աղջիկները, 1907թ.
1909 թվականին  Պաբլո Պիկասոն և ֆրանսիացի նկարիչ Ժորժ Բրակ
Մտահաղացան արվեստի նոր ուղղություն՝  կուբիստական ուղղությունը:  Ավելի ճշգրիտ, այն ստեղծել էր ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելը, ով առաջինը այդ ստեղծագործությունը  անվանեց <<Տարօրինակ խորանարդներ>> կամ կուբիզմ, նկատելով, որ Պիկասոյի ստեղծագործությունը լի Է փոքրիկ խորանարդներով:

Ծխամորճով տղան

Վաճառվել է 104 միլիոն դոլարով, 2004 թվականի մայիսի 4 ին: Կտավը նկարվել  էր Մոնմարտրի Բատո-Լավուար հանրակացարանում, երբ Պիկասոն 24 տարեկան էր,
Այսպես ասած, վարդագույն շրջանում: Նկարում պատկերված է մի տղա, որի ձախ ձեռքում ծխամորճ է, իսկ գլխին՝ վարդերից պատրաստված թագ:


Պիկասոն ոչ միայն նկարիչ էր

«Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ»: Չնայած նա հայտնի է դարձել իր նկարներով, սակայն փորձեր էր անում քանդակագործության մեջ, կերամիկական և գրաֆիկական աշխատանքներում: Նա նույնիսկ գումար էր վաստակում մի քանի բալետային ներկայացումների համար պատրաստելով վարագույրներ, դեկորներ և կոստյումներ պատրաստելով: Պիկասոն գրել է բանաստեղծություններ և հեղինակն է երկու պիեսի:

 «Եթե ես գնայի բանակ, կդառնյի գեներալ, բայց ես գնացի նկարչության և դարձա Պիկասո»
Նրա մասին, հավանաբար, նույնիսկ աշխարհի ամենախուլ անկյուններում: xx դարի այդ ինքնատիպ հանճարի ստեղծագործությունը ոչ բոլորին էր դուր գալիս, սակայն տաղանդը չես թաքցնի, և նույնիսկ Պիկասոյի հակառակորդները չէին կարող նրան չհարգել: Նրա հաջողությանը կարելի է նախանձել. նրանից սովորելու շատ բան կա:




воскресенье, 10 ноября 2013 г.

Գևորգյաններ



Խաչատուր պապը 1824 թվականին Մուշից գաղթեց դեպի Պարսկաստանի Մակու քաղաք:  Հետո աստված գիտի թե ոնց նա մահացավ ու նրա որդի՝ Գևորգը 1825 թվականին Մակու քաղաքից գաղթեց դեպի Ապարանի շրջան Քուչակ գյուղ: Նրա հետ էին նաև իր եղբայր՝ Գրիգորը և Գրիգորի որդի՝ Նիկողոսը: Գևորգը ունեցել է երկու որդի՝ Ասատուրը և Հարությունը: Իսկ Ասատուրի որդին եղել է Մացակ պապը, ով իդեպ եղել է պապիկիս պապը: Մացակը ունեցել է մի որդի՝ Աշոտ պապը՝ պապիկիս հայրը: Աշոտը պապը ունցել է երկու որդի՝ Գարեգին, Կառլեն: Կառելենը՝ իմ սիրելի պապիկը ունի մի տղա՝ հայրս՝Կորյունը:

Մեր ազգի մեջ նաև եղել են Գրիգորյան, Նիկողոսյան, Ասատրյան ազգանուն ունեցող անձնավորություններ:

My grandfather Khachatur emigrated from Mush to Persian city Makku. Then only God knows how he died and his son George emigrated to the Region of Aparan to the village of Quchak. His brother Grigor as well as Grigor's son Nikoghos moved with him. George had two sons-Asatoor and Harutyun. Asatoor had a son whose name was Matsak. By the way Matsak had been my grandfather's grandfather. He had a son whose name was Ashot. And Ashot had two sons Garegin and Karlen. Karlen is my grandfather whom I love very much. He had only one son whose name is Koryun and Koryun is my father. My ancestors had different family names such as Grigoryan, Nikighosyan and Asatryan.

четверг, 7 ноября 2013 г.

Տիգրանակերտի կառուցումը


Տիգրանակերտը տարբեր դարաշրջաններում տարբեր անուններ է ունեցել` Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Նփրկերտ… Քաղաքի պատմության մասին դժվար է հստակ տեղեկություն իմանալ, քանզի Տիգրանակերտը երբևէ չի պեղվել, ավելին, մինչ օրս տարակարծություններ կան նրա գտնվելու աշխարհագրական ճշգրիտ վայրի վերաբերյալ: