четверг, 12 сентября 2013 г.

Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել

(գերմ.՝ Ernst Heinrich Haeckel, ծնվ.փետրվարի 16 1834Պոտսդամ մահ. Օգոստոս 9 1919Իենա
1852 թ. Բեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել։ 1857 թ. բժշկի դիպլոմ է ստացել։ 1861թ. եղել է դոցենտ, իսկ արդեն 1865–1909 թ. Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր։ Հեկկելի վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը։ 1863 թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի ժամանակ նա հանդես եկավ դարվինիզմի մասին ելույթով, իսկ արդեն1866 թ. լույս է տեսնում նրա «Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը։ Երկու տարի անց լույս է տեսնում «Աշխարհաստեղծման իրական պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874 թ. Հեկկելը հրապարակեց «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ քննարկվում էին մարդու զարգացման խնդիրները։ Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և կապիկի միջև կապի գոյության գաղափարը, ինչը հետագայում հաստատվել է պիթեկանտրոպի մնացորդների գտածոների միջոցով։

Սաղմերը ըստ Հեկկելի
Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866 թ.), ձևավորեց օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են, ստեղծեց կենդանական աշխարհի առաջին տոհմածառը։ Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ բերեց և արժանացավ շատ գիտնականների հավանությանը։ Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրույի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը 1879-1886, ինչպես նաև սինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը։
Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա կղզի, ՑեյլոնԵգիպտոս և Ալժիր, Հեկկելը հրապարակում է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա ապրող մեդուզաների, սիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև հրապարակում է իր վերջին համակարգված աշխատությունը` «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische Philogenieե)։
Էռնստ Հեկկել
Կեդանաբանական հետազոտությունների համար նա ուղևորություններ է կազմակերպում դեպի Գելգոլանդ և Նիցցա, աշխատել է Նեապոլում և Մեսսինում։ Շրջագայել է Լիսաբոնում




Մադեյրա, ՏեներիֆՋիբլարթարՆորվեգիաՍիրիաԵգիպտոսԿորսիկաՍարդինաՑեյլոն։ Հեկկելը գերմանացի առաջին կենդանաբաններից մեկն է, որը համառորեն պաշտպանում էր Դարվինի տեսությունը։ Այս տեսությունից և սաղմնաբանության տվյալներից ելնելով, Հեկկելը փորձեց տալ կենդանական աշխարհի ռացիոնալ կառուցվածքը, որը հիմնված է կենդանիների ֆիլոգենի (այսինքն` կենդանիների մեկը նյուսից առաջացումը) վրա։ Հեկկելն ֆիլոգենի առաջացման համար առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում զարգացման պատմությանը կամ օնտոգենեզին։ Հեկկելի տեսության համար հիմք է հանդիսացել օրգանիզմների սաղմնային զարգացման փուլը, որը բնորոշ էր շատ կենդանիների, և Հեկկելը դա անվանեց գաստրուլա։ Հեկկելը ենթադրում էր, որ այս փուլը մեդուզայի, այսինքն բազմաբջիջների նախահոր կրկնությունն է։ Այդ ենթադրվող նախահորը Հեկկելն անվանեց գաստրեյ և փորձեց բացատրել, թե ինչ ձևով են նրանից առաջացել կենդանիների տարբեր տիպերը։ Հեկկելի շատ ընդհանրացումներ և տեսակետներ ճշգրիտ գիտություններում անսահմանափակ էին։ Եվ հենց դրա համար էլ նրանցից շատերը սխալ էին (օրինակ գաստրեյի տեսությունը), բայց, համենայն դեպս, փորձելով լույս աշխարհ բերել բար ու խճճված ձևերի մի ամբողջ զանգված, Հեկկելը կենսաբանությանը մեծ ծառայություն մատուցեց և աշխույժ աշխատանք տարավ այդ ուղղությամբ` առաջ բերելով առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Բացի այդ, նրա մատուցած ծառայությունների շարքին են դասվում հրաշալի մասնագիտական ուսումնասիրություններ։ Հեկկելը ներկայացրել է բուսական աշխարհի ծագումնաբանությունըսկսելով ամենապարզ ձևերից` նախաէակներից մինչև բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ամենազարգացած և ամբողջական ձևերն են։

вторник, 10 сентября 2013 г.

Իմ մեկ օրը

Սեպտեմբերի 7-ին ընկեր Սուսանը, ընկեր Կարենը, Վահեն և ես գնացել էինք նկարահանումների՝ «սյոմկայի»: Ընկեր Կարենի օգնությամբ գտանք կիսաքանդ, հին և համարակալված շենքր և սկսեցինք դրանք նկարել:  Նկարեցինք-նկարեցինք-նկարեցինք, մեկ էլ տեսնենք որտեղից որտեղ հայտնվեց մեր կորած-մոլորած Էմուլը: Նրա գալն և ընկեր Սուսանի գնալը մեկ եղավ: Մենք էլ առիթից օգտվելով՝ գնացինք «Վերնիսաժ», լավ պտտվեցինք, տեսանք հնաոճ տեսախցիկներ և այլն:
Դե, իսկ հիմա նայեք այդ օրվա ֆոտոշարքը:















հայոց լեզվի տնային

Ասույթներ հայոց գրականության մասին 

Հայ այբուբենը գլուխ-գործոց մըն է: Հայ հնչյունաբանության հնչյուններեն յուրաքանչյուրը հատուկ նշանով մը նոթագրված է, և համակարգը այնքան լավ հաստատված է, որ հայ ազգին հայթայթած է հնչաբանության վերջնական արտահայտությունը մը, արտահայտություն, որ պահպանված է մինչև այսօր առանց փոփոխություն մը կրելու: Ատոր հետևանքով` Հայաստան ունեցավ ճկուն գրական լեզու մը, որ հայուն բառապաշարին բոլոր արժեքները կարտաբերե: Աղբյուր




понедельник, 9 сентября 2013 г.

ժայռապատկերներ



Ես շատ բաներ չգիտեմ ժայռապատկերների մասին, բայց գիտեմ, որ ամենահին ժայռապատկերների շարքում են գտնվում հայկական ժայռապատկերները: Օրինակ՝ ես ժայռապատկերների մասին գիտեմ այն, որ Հայաստանում այծին համարել են <<թագավոր>> բայց ոչ բոլոր այծերին, օրինակ հասարակ այծերը նկարված են հասարակ ձևով, իսկ իշխող այծերի կոտոշների արանքում գտնվում է կլոր գունդ, որը նշանակում է արև, այսինքն՝ այծը կոտոշներըվ տանում է արևը: ԵՎ կա ժայռապատկերի տարիքը որոշելու ձև, օրինակ՝ եթե ժայռապատկերի վրա կան գծեր, ապա դա եղել է համաշխարհային ջրհեղեղից առաջ և կան նաև ուրիշ մեթոդներ:

вторник, 3 сентября 2013 г.

English homework





2.Because he thinking about her future.
3. Because he can't studied for a long time.
4.Because it is a very crazy idea.
5.Because he like listen the rock and singing badly rock.

6. when he think about her future.

Ինչ է էկոլոգիան

Էկոլոգիա բառը թարգմանաբար նշանակում է տան մասին գիտություն: Էկոլոգիան ուսումնասիրում է բնությունը, խնդիրները և առավելությունները, բայց, իմ կարծիքով, էկոլոգիան ավելի շատ բնությունը պահպանելու համար է ստեղծված, քան ուսումնասիրելու երկիր մոլորակը: Եվ իզուր չէ ասված` տան մասին գիտություն, որովհետև մենք պետք է չկեղտոտենք մեր երկիրը, որովհետև դա վնասում է բնությանը, մենք պետք է չկառուցենք գործարաններ, որոնք աղտոտում են մեր օդը և օզոնի շերտը, որը էլի մտնում է բնության մեջ… Եվ մենք նույնպես մտնում ենք բնության մեջ, այսինքն` աղտոտելով բնությունը` աղտոտվում ենք մենք: