вторник, 16 апреля 2013 г.

Գևորգյաններ


Իմ ապուպապերը եկել են արևմտյան հայաստանից` Մուշից և հաստատվել Ապարանում:  Պապիս պապի անունը Մացակ է եղել, նա եղել է Սեթրակ Ջալալյանի աջ ձեռքը և կռվել թուրքերի դեմ: Սեթրակ Ջալալյանը` Ապարանի ճակատամարտի գլխավոր հրամանատարը, Մացակ պապին հորդորում է, մեջբերում եմ «Տղա Մացո գնա քու գեղ (քուչակ) ու Զովունի գեղ հան օդկի օր հելնինք թուրքի դեմ կռիվքզի գլսիմ » և Մացո պապը Քուչակ և Զովունի գյուղերի երիտասարդներին հանում է թուրքերի դեմ կռվի: Կռվում են ու հաղթում թուրքերին: Տարիներ անց նա Սեթրակ Ջալալյանի հետ գնում է դեպի Բուլղարիա Սովետ միությունից հեռանալու համար: ճանապարհին Մացակ պապը հիվանդանում է: Ստիպված Սեթրակ Ջալալյանը գրություն է գրում Վրաց մենշեվիկներին, որպեսզի իր սիրելի զինակից Մնացական Գևորգյանին ընհունեն Թբիլիսիում, բուժեն և սատար կանգնեն: Վրաց մենշեվիկները ընդունում են Մնացական պապիս, տեղավորում են Թբիլիսիի Արամյանց հիվանդանոցում, բուժում և նշանակում են այլ հիվանդանոցի ծաղկապարտեզում վորպես պարտիսպան: Տարիներ հետո Սեթրակ Ջալալյանը գալիս է Թբիլիսի տեսնելու իր սիրելի ընկերոջը: Տեսնում է Մացակ պապին առողջ վիժակում գրկախառնվում է ու ասում «Մացո ջան օր դու կաս Աբարան կա»: 1952 թվականին 64 տարեկանում Մացակ պապը կնքեց իր մահկանացուն: Իսկ հիմա կպատմեմ իմ պապիկի հոր պատմությանը: Մացակ պապի ժառանգը Աշոտ Գևորգյանը գրել է հայրենասիրական երգեր, սիրո մոտիվներ: Բոլորը սիրել են նրան, ուզեցել են նրա քաղցր, երգեցիկ ձայնը լսեն: յուրաքանչյուր ուրախ խնջույքներին խնդրել են, որ երգիչ Աշոտը ուրախացնի ու ծաղկեցնի խնջույքները: Աշոտ պապը մասնակցել է ժող ստեղծագործական խմբում, ակտիվ մասնակցել է խմբին, բազմաթիվ ելույթներ է ունեցել, գոհացնելով ողջ հանդիսատեսներին և առժանացել է (գուսան Աշոտ) կոչմանը: Ես հպարտ եմ իմ ամենամեծ պապ Մնացական Գեևորգյանի սխրանքներով և իմ պապի հայր Աշոտ Գևորգյանի հայրենասիրական վոգով:   

Комментариев нет:

Отправить комментарий