воскресенье, 7 февраля 2016 г.

Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում

Image result for stalin

1933-ից 1940 թվականներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում չկար մի կոմունիստ, որ իրեն ապահով զգար կուսակցությունից վտարման, աքսորման, ձերբակալման կամ մահի դիմաց։ Հայաստանում «Մեծ զտումն» սկսվեց 35-ամյա Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյան ձերբակալումով և սպանությունով, որը տեղի ունեցավ 1936 թվականիհուլիսին Թիֆլիսում։ Դրանից

среда, 30 сентября 2015 г.

Գնահատվող աշխատանք հայոց լեզվից (հնչյունաբանություն)

12-րդ դասարան

1.    Լրացրու բաց թողած տառը կամ կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է. (4մ., ամեն 2 սխալի համար հանվում է 1 միավոր )

Ձայնավորներ
 (է-ե) ամենաէական, հնէաբան, երբևիցե, պատնեշ, որևէ, միջօրե, առէջաթել, վայրէջք, գոմեշ, (օ-ո) անօրեն, աշխարհազոր, մեղմորեն, օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր (ը) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստըրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ, ինքնստինքյան, ճեպընթաց, լուսնկա, մերթընդմերթ

среда, 14 января 2015 г.

Ես կարողանում եմ

Ես 2014 թվականի սեպտեմբերից ի վեր ունեմ մի քանի առավելություններ: ես ինձ շատ լավ եմ զգու գեղարվեստի ավագ դպրոցում քանի որ այնտեղ  ուսուցիչները մեր ընկերներն են այլ ոչ թե ոստիկաններ,  լավ հերիք է գովեմ ընկերներիս:  Լավ իրականում ես իմ մասնագիտ ական հմտությունները ավելի եմ զարգացրել  և  շատ շնորհակալ եմ  ընկեր Սուսանին: Մոնտաժային և ոչ մոնտաժային ծրագրեր սովորեցի Կարինե Մացակյանի շնորհիվ: Ինձ թվում է, որ ես բոլոր ուսուցիչներից և ամենակարևորը Տիար Բլեյանից պետք է շնորհակալություն հայտնեմ: Վերջ: Ձեզ եմ ներկայացնւմ 2014 թվականի իմ ամենահաջողված լուսանկարներըԻնչու եմ ընտրել լուսանկարչությունը 

вторник, 25 ноября 2014 г.

Ինչու եմ ընտրել լուսանկարչությունը

Երբ ես պետք է փոխադրվեի յոթերորդ դասարան, չգիտեի թե, որ ակումբը ընտրեի: Այդ ժամանակ մայրիկս ասաց, որ Կինո-Ֆոտո ակումբը լավ ակումբ է, ես էլ «կուտը կերա» և

понедельник, 5 мая 2014 г.

Հայոց լեզվի ստուգողական

Հաղարծնի հնամենի ընկուզենի

Աշխարհի ամենա գեղատեսիլ յոթ անկյուններից մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է դիլիջան քաղաքից տասնյոթ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է հաղարծնի վանքը: Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան:

Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը չմնա, շենքը կմնա,-սիրում էր կրկնել վարպետը:-Տաճարը մարդու հոգին
Է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

Առաջադրանքներ

11.      Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

22.      Քարե հուշաքարը վանքն է, իսկ կանաչ հուշարձանը՝ ընկուզենին:

33.      Ես հասկացա, որ վանքը մարդու հոգին է քաղցրացնում և պարարտացնում իսկ ընկույզը բերանը:

44.      , դիլիջան, հաղարծնի, Սուրբ Աստվածածին:        700, յոթ, մեկը, տասնյոթ, 1281




пятница, 22 ноября 2013 г.



Սիրելի սովորողներ, մեր կրթահամալիրում անցյալ տարի Սեբաստացու օրերի, կրթահամալիրի տոնի ժամանակ տիար Բլեյանը հայտարարեց, որ.
Կրթահամալիրի 7 հոմանիշները
1.     Միաբանություն - Համամիտ եմ, որովհետև դպրոցը կարծես թե նմանվում է Մխիթարյան միաբանությանը  
2.     Կրթական պարտեզ - Համարումեմ կրթական պարտեզ, որովհետև մենք խնամում ենք մեր պարտեզը
3.     Արվեստանոց-արհեստանոց - Համամիտ եմ, որովհետև գեղարվեստի դպրոցը ամբողջությամբ թաթախված է արվեստի մեջ:

понедельник, 11 ноября 2013 г.

Այսօրվա մեր դասրանային թարգմանությունը


Երեսուն տարի երեսուն վայրկյանի համար

Մի անգամ շուկայում Պիկասսոյին մոտենում է մի կին և նրան մեկնում թղթի կտոր.
_Պարոն Պիկասսո,_ հուզված ասում է կինը,_ես Ձեր մեծ երկրպագուն եմ: Չէի՞ք կարող ինձ համար որևէ բան նկարել:
Նկարիչը ուրախությամբ համաձայնում է և անմիջապես թղթի կտորի վրա դրոշմում իր արվեստի ստեղծագործությունը: Ապա ժպիտով այն վերադարձնում է կնոջն ու ասում.
_Սա արժե միլիոն դոլար:
_Բայց, պարո´ն Պիկասսո, դուք կորցրիք ընդամենը երեսուն վայրկյան՝ ստեղծելով արվեստի այս գլուխգործոցըը:
_Բարի´ կին,_ ժպտալով պատասխանում է նկարիչը,_ես կորցրել եմ երեսուն տարի, որպեսզի այս գլուխգործոցը նկարեմ երեսուն վայրկյանում:


Ինչպես Պիկասոն ստեղծեց կուբիզմը

Ավենյու փողոցի աղջիկները, 1907թ.
1909 թվականին  Պաբլո Պիկասոն և ֆրանսիացի նկարիչ Ժորժ Բրակ
Մտահաղացան արվեստի նոր ուղղություն՝  կուբիստական ուղղությունը:  Ավելի ճշգրիտ, այն ստեղծել էր ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելը, ով առաջինը այդ ստեղծագործությունը  անվանեց <<Տարօրինակ խորանարդներ>> կամ կուբիզմ, նկատելով, որ Պիկասոյի ստեղծագործությունը լի Է փոքրիկ խորանարդներով:

Ծխամորճով տղան

Վաճառվել է 104 միլիոն դոլարով, 2004 թվականի մայիսի 4 ին: Կտավը նկարվել  էր Մոնմարտրի Բատո-Լավուար հանրակացարանում, երբ Պիկասոն 24 տարեկան էր,
Այսպես ասած, վարդագույն շրջանում: Նկարում պատկերված է մի տղա, որի ձախ ձեռքում ծխամորճ է, իսկ գլխին՝ վարդերից պատրաստված թագ:


Պիկասոն ոչ միայն նկարիչ էր

«Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ»: Չնայած նա հայտնի է դարձել իր նկարներով, սակայն փորձեր էր անում քանդակագործության մեջ, կերամիկական և գրաֆիկական աշխատանքներում: Նա նույնիսկ գումար էր վաստակում մի քանի բալետային ներկայացումների համար պատրաստելով վարագույրներ, դեկորներ և կոստյումներ պատրաստելով: Պիկասոն գրել է բանաստեղծություններ և հեղինակն է երկու պիեսի:

 «Եթե ես գնայի բանակ, կդառնյի գեներալ, բայց ես գնացի նկարչության և դարձա Պիկասո»
Նրա մասին, հավանաբար, նույնիսկ աշխարհի ամենախուլ անկյուններում: xx դարի այդ ինքնատիպ հանճարի ստեղծագործությունը ոչ բոլորին էր դուր գալիս, սակայն տաղանդը չես թաքցնի, և նույնիսկ Պիկասոյի հակառակորդները չէին կարող նրան չհարգել: Նրա հաջողությանը կարելի է նախանձել. նրանից սովորելու շատ բան կա:




воскресенье, 10 ноября 2013 г.

Գևորգյաններ



Խաչատուր պապը 1824 թվականին Մուշից գաղթեց դեպի Պարսկաստանի Մակու քաղաք:  Հետո աստված գիտի թե ոնց նա մահացավ ու նրա որդի՝ Գևորգը 1825 թվականին Մակու քաղաքից գաղթեց դեպի Ապարանի շրջան Քուչակ գյուղ: Նրա հետ էին նաև իր եղբայր՝ Գրիգորը և Գրիգորի որդի՝ Նիկողոսը: Գևորգը ունեցել է երկու որդի՝ Ասատուրը և Հարությունը: Իսկ Ասատուրի որդին եղել է Մացակ պապը, ով իդեպ եղել է պապիկիս պապը: Մացակը ունեցել է մի որդի՝ Աշոտ պապը՝ պապիկիս հայրը: Աշոտը պապը ունցել է երկու որդի՝ Գարեգին, Կառլեն: Կառելենը՝ իմ սիրելի պապիկը ունի մի տղա՝ հայրս՝Կորյունը:

Մեր ազգի մեջ նաև եղել են Գրիգորյան, Նիկողոսյան, Ասատրյան ազգանուն ունեցող անձնավորություններ:

My grandfather Khachatur emigrated from Mush to Persian city Makku. Then only God knows how he died and his son George emigrated to the Region of Aparan to the village of Quchak. His brother Grigor as well as Grigor's son Nikoghos moved with him. George had two sons-Asatoor and Harutyun. Asatoor had a son whose name was Matsak. By the way Matsak had been my grandfather's grandfather. He had a son whose name was Ashot. And Ashot had two sons Garegin and Karlen. Karlen is my grandfather whom I love very much. He had only one son whose name is Koryun and Koryun is my father. My ancestors had different family names such as Grigoryan, Nikighosyan and Asatryan.

четверг, 7 ноября 2013 г.

Տիգրանակերտի կառուցումը


Տիգրանակերտը տարբեր դարաշրջաններում տարբեր անուններ է ունեցել` Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Նփրկերտ… Քաղաքի պատմության մասին դժվար է հստակ տեղեկություն իմանալ, քանզի Տիգրանակերտը երբևէ չի պեղվել, ավելին, մինչ օրս տարակարծություններ կան նրա գտնվելու աշխարհագրական ճշգրիտ վայրի վերաբերյալ: