четверг, 4 сентября 2014 г.

Տիարի ծնունդը չլիներ, պատմողը չէի


Ինչքան ասի՝ չպատմեմ, չեղավ...
Տիարի ծնունդը չլիներպատմողը չէի
Ես իմ համար տանը խախանդ նստած էի, մեկ էլ մամաս ուրախ-ուրախ մտավ տուն ու ասաց, որ «Ասպետի» պայմանագիր է կնքել ու, որ ես պիտի գնամ Արցախ՝ «ծառայության»: 
Ես էլ «ուրախ-ուրախ» (ճարս ինչ) ասեցի.
-Աչքս լույս
Աչքս փակեցի, բացեցի թե չէ՝ լուսացավ: Օրը բացվեց, ՊՆ-ի «ամենագնացները» ճամփա ընկան, հասանք Դադիվանք: Ծարավեցինք ու մի մարդու ջրի տեղը հարցրինք:
Սա, թե՝
-Հընա, դենը պըլպըլակի սվեժի ճուրը կըյամ ա...:
ՊՆ-ի «ամենագնացները» մեզ հասցրին Այգեձորի «Ասպետ» ճամբարը: Այնտեղի սպաները մեզ անվանում էին «բոլոճ»: Հենց ուշանում էին շարայինից, բարձախոսով ջիգյարով ասում էին.
-Ուա,՜ այ բոլոճներ, շարվե՜ք:
Ասեմ, որ մենք շատ էլ ըմբռնումով էինք մոտենում մեր՝ բլոճներ լինելու փաստին:
Մի անգամ էլ, ընկեր Գնելը, իր «թանկագին» ռացիան մի քանի րոպեով վստահեց ինձ ու…
Դե, ինչ ասե՞մ: Ոչ էլ գիտեի, որ ինձ կարող էին լսել՝  Հատուկ նշանակության ջոկատը, բազմաստիճան սպաներ, և ո՜վ գիտի՝ մեղա-մեղա՝ ադրբեջանցի գաղտնալսողներ...
Ինձնից գոհ, արագ-արագ, ավելին՝  վռազ-վռազ, իրար հետևից ասեցի.
-Բոլոճը՝ տառականին, բոլոճը՝ տառականին, լսո՞ւմ ես, տառական:
Էլ ինչ ասե՞մ… Բոլորը դրանից հետո ինձ են ման գալիս…մինչև հիմա:



Комментариев нет:

Отправить комментарий