среда, 23 января 2013 г.
вторник, 22 января 2013 г.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԴԵՒՈՍԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ /19.02.1869 – 23.03.1923ԹԹ./
Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887 թ. ստիպված թողել է դպրոցը և սկսել աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը եւ XX դարի սկիզբը։среда, 16 января 2013 г.
Խաչատուր Աբովյան
Գրող,
մանկավարժ,
բանագետ-ազգագրագետ,
լուսավորիչ,
հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիր։
Ծնվ.` 15.10.1809թ., գ. Քանաքեռ (այժմ` Երևանի շրջագծում):
Անհետացել է 2(14). 4. 1848:
1819-22-ին սովորել է Էջմիածնի վանական,
1824-26-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում,
1830-35-ին ուսանել է Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանում,
1827-28-ին ուսուցչություն է արել Հաղպատի և Սանահինի վանական դպրոցներում,
1829-30-ին Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի
понедельник, 10 декабря 2012 г.
Պաբլո Պիկասոյի 7 խորհուրդները. ինչպես կյանքը դարձնել ավելի գրավիչ
1. Անելու համար հարկավոր է հավատալ:Կարող է նա, ով համարում է, որ կարող է: Եվ չի կարող նա, ով համարում է, որ չի կարող: Սա անխախտ, անվիճելի օրենք է:
2. Ընդլայնե՛ք ձեր սահմանները:
Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ դա:
3. Ոգեշնչման կամ հարմար պահի մի՛ սպասեք:
Ոգեշնչումը գոյություն ունի, բայց այն պետք է գա աշխատանքի ժամանակ:
4. Գործե՛ք:
Վաղվան հետաձգե՛ք միայն այն, ինչը չեք ցանկանում ավարտել մինչև ձեր մեռնելը:
5. Ճի՛շտ հարցեր տվեք:
Ուրիշները տեսան այն, ինչ կար, և վիճեցին, թե՝ ինչու: Ես տեսա այն, ինչը կարող էր լինել, և հարցրի՝ իսկ ինչո՞ւ ոչ:
Ես միշտ անում եմ այն, ինչը չեմ կարողանում, որպեսզի սովորեմ դա:
3. Ոգեշնչման կամ հարմար պահի մի՛ սպասեք:
Ոգեշնչումը գոյություն ունի, բայց այն պետք է գա աշխատանքի ժամանակ:
4. Գործե՛ք:
Վաղվան հետաձգե՛ք միայն այն, ինչը չեք ցանկանում ավարտել մինչև ձեր մեռնելը:
5. Ճի՛շտ հարցեր տվեք:
Ուրիշները տեսան այն, ինչ կար, և վիճեցին, թե՝ ինչու: Ես տեսա այն, ինչը կարող էր լինել, և հարցրի՝ իսկ ինչո՞ւ ոչ:
среда, 5 декабря 2012 г.
Նահապետ Քուչակ
XVդ. վերջ/XVIդ. սկիզբ – 1592
Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ, ծնվել է XV դ. վերջի կամ XVI դ. սկիզին, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում): Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից էր: Նրա մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով...
Подписаться на:
Сообщения (Atom)

